Հետևեք մեզ։

Ավստրիայի դեսպանը և ռազմական կցորդը այցելել են Ջերմուկում պարեկություն անող ԵՄ դիտորդներին

11:32, 23 նոյեմբեր 2023
Ավստրիայի դեսպանը և ռազմական կցորդը այցելել են Ջերմուկում պարեկություն անող ԵՄ դիտորդներին

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Մարեկ Կոտերսկին Ջերմուկի պարեկության ժամանակ ընդունել է Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամերին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջը։ 

 

«Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը», - նշված է տեքստում։