Ֆինլանդիան նոյեմբերի 24-ից կփակի Ռուսաստանի հետ գրեթե բոլոր սահմանային անցակետերը։
Այս քայլն արվում է՝ փորձելու համար կասեցնել ապաստան հայցողների հոսքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ Ֆինլանդիան բաց կպահի հյուսիսային մեկ սահմանային անցակետ։ Այն կփակվի դեկտեմբերի 23-ից ոչ շուտ։