Հետևեք մեզ։

ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում արտագաղթի երևույթներ չկան․ Նիկոլ Փաշինյան

11:58, 23 նոյեմբեր 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում արտագաղթի երևույթներ չկան․ Նիկոլ Փաշինյան

Այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ մեր քույրերն ու եղբայրները օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կառավարությունն ամեն ինչ կանի, որ նրանք մնան Հայաստանում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ ըստ էության ՀՀ-ից ԼՂ-ից բռնի տեղանահվածների հոսք չկա, արտագաղթի երևույթներ չկան, որովհետև առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով, տեսնում ենք, որ վիճակը կայունացել է, ինչը կարևոր ազդակ է մեր որոշումների կայացման առումով», - նշել է Փաշինյանը։

 

Փաշինյանը նշեց, որ սա չի նշանակում, որ իրենք այդ մարդկանց բոլոր խնդիրները լուծել են, բայց ևս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մի պահից ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ վարվող քաղաքականությունը պետք է դառնա նույնական այն քաղաքականության, որը վարվում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

 

«Բարեկեցությունը ձևավորվում է աշխատանքի միջոցով»,- նշել է Փաշինյանը։