ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել իր դեմ ներկայացված հաղորդման վերաբերյալ, որի առնչությամբ հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Ըստ Մամիջանյանի՝ իր դեմ հաղորդումը ներկայացվել է Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կողմից։
«Չգիտեի, որ Արթուր Սաքունցն իմ արվեստի մեծ ֆանատ է, թող շարունակի լսել իմ ասածները, գուցե, իրեն մի օգուտ տա։ Երևի «հայրենասիրություն» բառը չի սիրում»,-ասել է Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը նշել է՝ հարցաքննության ընթացքում մանրամասնել է, թե ինչ է նկատի ունեցել ճեպազրույցի ընթացքում հայտարարությունն անելիս։
«Սա պարզագույն քրեական հետապնդում է՝ պայմանավորված իմ քաղաքական գործունեությամբ»,- նշել է Մամիջանյանը։