Հետևեք մեզ։

«Պայմաններ կստեղծվեն, որ ցանկացողները գան ԼՂ և վերցնեն իրենց ունեցվածքը»․ Շաֆիևը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասին

12:23, 23 նոյեմբեր 2023
«Պայմաններ կստեղծվեն, որ ցանկացողները գան ԼՂ և վերցնեն իրենց ունեցվածքը»․ Շաֆիևը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասին

Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը հայտնում է, թե «Լեռնային Ղարաբաղում հայերի բնակարանները և մշակութային հուշարձանները պաշտպանվում են հատուկջոկատայինների կողմից, տների դռները փակված են, ոչ ոք ներս չի մտնում»։

«Այս հարցի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ որոշակի հատված կա։ Սա Ադրբեջանի պատասխանատվությունն է։ 


Ես կարծում եմ, որ ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի իշխանությունը, մենք էլ կհայտարարենք, որ ով ուզի վերադառնալ, վերջնաժամկետ կտրվի։ Այսինքն՝ նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, կվերադառնան, կամ ովքեր ցանկանում են գալ ու վերցնել իրենց ունեցվածքը, ամենայն հավանականությամբ, պայմաններ կստեղծվեն։ 


Այսինքն՝ Ադրբեջանը կիրականացնի դատարանի որոշումը, այս մասին ԱԳՆ-ն արդեն հայտարարություն է տարածել»,- ասել է նա։