Հետևեք մեզ։

Ադրբեջանական զինուժը փորձել է առաջխաղացում կատարել Լիսագորի ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ

11:50, 27 մարտ 2023
Ադրբեջանական զինուժը փորձել է  առաջխաղացում կատարել Լիսագորի ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։