Հետևեք մեզ։

Ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել, կաշառք են վերցնում ով որտեղ պատահի․ Նիկոլ Փաշինյան

13:28, 23 նոյեմբեր 2023
Ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել, կաշառք են վերցնում ով որտեղ պատահի․ Նիկոլ Փաշինյան


Ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Եթե շատ ուղիղ լինենք, պետք է ասենք, որ հանրությունը դժգոհ է։ Մենք խոսատցել ենք, որ պետք է ապօրինի բաշխված, պետությունից գողացված գույքը վերադարձնել, երբ ուզում ենք արձանագրել, թե ինչ է արված, մեկ կամ երկու ձեռքի վրա կարող ենք հաշվել, թե ինչ արդյունքներ ենք արձանագրել»,- ասաց Փաշինյանը և իր խորը մտահոգությունը ահյտնեց այս ամենի առթիվ։

 

Փաշինյանը նշեց, թեև էական բարեփոխումներ են իրականացրել իրավական ոլորտում, սակայն մեծ հաշվով արդյունքներ չկան։

 

«Հայտնի կոռուպցիոն գործեր ունենք, որոնք գտնվում են դատական գործընթացում և տպավորություն ունեմ, որ կարող են 25 տարի տևել։ Սա կարող է տպավորություն թողնել մարդկանց մոտ, որ Կառավարությունը կուլիսային գործարքների մեջ է։ Արձանագրում եմ, որ որևէ կուլիսային գործարքների մեջ չենք, բայց չեմ կարող իմ դժգոհությունը չհայտնել այն փաստի վերաբերյալ, որ գործեր կան, որոնք, անհասկանալի է, ինչպես կարող են այսքան ձգձգվել»,- նշեց Փաշինյանը։

 

Փաշինյանը նշեց՝ չի համարում,  որ Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ 

 

«Կաշառք են վերցնում ով որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք, որ մենք գնանք, մեր գործերով զբաղվենք, հրատապ գործերով», - ասաց Փաշինյանը։