Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայողները նկատում են, որ հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտում BMW մակնիշի ավտոմեքենա կա: Տեղում պարեկները մոտենում են նշված ավտոմեքենային, որպեսզի վարորդին հորդորեն՝ որպես նախազգուշացում, դրսևորելով բարի կամք, մեքենան նշված վայրից հեռացնի: Պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերում են քրեական պատմություններով հայտնի, «Ճվճվ Արո»-ի որիդներից Սերժ Վարդանյանին՝ «Սերժուլիկ» մականվամբ, ով հայտնում է, որ ինքը պարզապես ավտոմեքենայի մեջ ուղևոր է և չգիտի, թե վարորդը ուր գնաց: Պարեկները նշված ավտոմեքենան, որի ապակիները ամբողջությամբ մգացված էին թույլատրելի սահմանից ավելի, ավտոքարշակի միջոցով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
«Ճվճվ Արո»-ի որդին պարեկներին ասել է, թե ինքը ուղևորն է․ ինչ խախտում է գրանցվել (լուսանկարներ)․ Shamshyan.com
14:22, 23 նոյեմբեր 2023