Նոյեմբերի 17-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Մեկ մարդ մահացել էր, երկուսի վիճակը գնահատվում էր ծանր և ծայրահեղ ծանր։
Այսօր Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել է տուժածների վիճակի մասին, ինչից որոշ ժամանակ անց գրառում է արել․ «Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր: