Հետևեք մեզ։

Կապանում ձերբակալվածի հայրը մահացել է տանը, ոչ թե պարեկների աչքի առաջ․ փոխնախարար

14:52, 23 նոյեմբեր 2023
Կապանում ձերբակալվածի հայրը մահացել է տանը, ոչ թե պարեկների աչքի առաջ․ փոխնախարար

Կապանում պարեկներն իրավաչափ նպատակներով ձերբակալել են քաղաքացուն, այնուհետև բակում հայրն է մոտեցել, պարեկները նրան բացատրել են, թե ինչ նպատակով է իրականացվում գործողությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Կապանում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում, ինչպես հաղորդել էր լրաատվամիջոցներից մեկը, քաղաքացու հայրը մահացել էր այն պահին, երբ պարեկները փորձել էին ձերբակալել որդուն։

 

«Այնուհետև քաղաքացու հայրը բարձրացել է վերև, որից հետո քաղաքացին տեղեկացել է, որ տանը հայրը մահացել է»,- ասաց Սարգսյանը։

 

Սարգսյանը հավելեց, որ պարեկների գործողությունները եղել են իրավաչափ և այն տեղեկությունը, թե պարեկների աչքի առաջ է մահացել քաղաքացու հայրը, իրականությանը չի համապատասխանում․ «Եթե տեսաձայնագրությունները տրամադրելու կարիք լինի, մենք որևէ խնդիր չունենք»։