Հետևեք մեզ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կժամանի Երևան՝ ստորագրված փաստաթղթերը հայկական կողմին փոխանցելու

15:15, 23 նոյեմբեր 2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կժամանի Երևան՝ ստորագրված փաստաթղթերը հայկական կողմին փոխանցելու

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության մինսկյան գագաթաժողովից հետո կայցելի Երևան։ Նա պաշտոնական Երևանին կփոխանցի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝  հղում անելով Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ալեյնիկը։

 

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ։ Մենք քննարկել ենք այդ հարցերը, որոշումների ընդունման մեխանիզմները։ Բոլոր որոշումները, որոնք այսօր կընդունվեն, միանգամայն լեգիտիմ են։ Որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ։ Մենք պայմանավորվել ենք, որ գագաթաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան»,- ասել է Ալեյնիկը լրագրողների հետ զրույցում։

 

Բելառուսի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ հայկական կողմը կմիանա դրանց։

 

Հիշեցնենք, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ և հայտնել, որ ի ներկայանա նիստին։