Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին կկայանա սահմանազատման հանձնաժողովի նիստ։
Այս մասին ադրբեջանական APA-ի հարցմանն ի պատասխան ասել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանամերձ հատվածում կկայանա սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի 5-րդ նիստը։