ՀԱՊԿ անդամ երկրները օպերատիվ կերպով համակարգել են դիրքորոշումները արդի ռազմաքաղաքական և ռազմաստրատեգիական հարցերի, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների վերաբերյալ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
«Կարևոր է, որ այս տարի զարգացել են նաև ՀԱՊԿ-ի շփումները մեր բնական գործընկերների՝ նկատի ունեմ Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ-ի հետ»,- հավելել է Պուտինը։
Նա մասնավորապես նշել է ՀԱՊԿ արագ տեղակայման և օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, ավիացիայի և խաղաղապահ ուժերի բարելավմանն ուղղված համատեղ ջանքերը։
«Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ մարտական պատրաստականության պահպանման, կատարելագործման և զինվորական անձնակազմի պատրաստվածության բարձրացման համար»,- ասել է ՌԴ նախագահը։