Հետևեք մեզ։

Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում առաջիկա հանդիպումներին

17:16, 23 նոյեմբեր 2023
Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում առաջիկա հանդիպումներին

Մոսկվան ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը և ԵԱՏՄ գագաթնաժողովին, մանավանդ, որ երկրորդի նախագահությունն անցնում է Հայաստանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Риа Новости-ն։

 

«Կարծում եմ, որ (Հայաստանի ներկայացուցիչները - խմբ.) կգան Սանկտ Պետերբուրգ, տեղի կունենա ԱՊՀ երկրների ավանդական ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում և ԵԱՏՄ պաշտոնական հանդիպում: Ի դեպ, մեզնից հետո Հայաստանը նախագահող է դառնում ԵԱՏՄ-ում, ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա էստաֆետը Վլադիմիր Պուտինից վերցնելու համար»,- ասաց Ուշակովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի ներկայացուցիչները կգնան դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումներին։