Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կազմակերպվել է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնը։
Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչող ադրբեջանական կողմի կազմակերպած փառատոնի շրջանակներում կազմակերպվել է նաև «Իրևանյան խոհանոց» անունը կրող խոհարարական ցուցահանդես։ Ցուցահանդեսին ներկայացվել են «40 տեսակ ուտեստ իրևանյան խոհանոցից, 50 տեսակի քաղցրավենիք և մուրաբա, մոտ 30 տեսակի օշարակ և այլն»։
Ինչպես հետևում է փառատոնից տարածված լուսանկարներից՝ ադրբեջանական կողմը ողջ ՀՀ-ն համարում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»։