ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, ներառյալ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը և որոշումը՝ կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի մշակմանն ուղղված միջոցառումների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ինչպես պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հռչակագիրը նպատակ ունի ընդգծել կազմակերպության գործունեության հիմնարար սկզբունքները և ցույց տալ նրա դիրքորոշումը միջազգային անվտանգության արդի խնդիրների վերաբերյալ։
Նշենք, որ Հայաստանը չի մասնակցել նիստին։