Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալ թեւը հաստատում է, որ քառօրյա մարդասիրական զինադադարը կսկսվի ուրբաթ առավոտյան, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կատարի ԱԳՆ-ն։ «Չորս օրվա ընթացքում 50 պատանդներ կազատվեն», - ասել է Իզ-Ադ-Դին ալ-Քասամ բրիգադի ներկայացուցիչը:
Նա նաև հաստատել է Իսրայելից ստացված տեղեկությունը, որ յուրաքանչյուր իսրայելցի պատանդի դիմաց երեք բանտարկյալ ազատ է արձակվելու Իսրայելի բանտերից։