Հետևեք մեզ։

Աշխարհի նախկին երրորդ ռակետ Դավիթ Նալբանդյանը նախկին ընկերուհու տան օդափոխության համակարգում տեսախցիկ է տեղադրել․ մոդելը դիմել է դատարան

23:29, 23 նոյեմբեր 2023
Աշխարհի նախկին երրորդ ռակետ Դավիթ Նալբանդյանը նախկին ընկերուհու տան օդափոխության համակարգում տեսախցիկ է տեղադրել․ մոդելը դիմել է դատարան

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, հայազգի արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մեղադրվում է ոտնձգության և հետապնդման մեջ, գրում է championat.com-ը։


Բուենոս Այրեսի դատարան դիմում է ներկայացրել Նալբանդյանի նախկին ընկերուհին՝ մոդել և դերասանուհի Արասելի Տորադոն։ Նրանք հանդիպել են 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հունիսը։ Բողոքում ասվում է, որ Դավիթ Նալբանդյանը տեսախցիկ է տեղադրել աղջկա բնակարանում (նախքան բաժանվելը նրանք միասին են ապրել) հենց նրա մահճակալի վերևի հատվածում։ Տորոնդոն առցանց կառավարվող սարքը հայտնաբերել է  օդափոխության համակարգում  :


Ինքը՝ աղջիկը, նշում է, որ անմիջապես բացատրություն է պահանջել Նալբանդյանից, որի ժամանակ նա իբր ընդունել է, որ սա իր սարքն է, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով դրանից նկար չի ստացել։