Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հինգշաբթի ասել է, որ պատանդների և գերիների փոխանակման զինադադարը, որի շուրջ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել, ընդամենը կարճատև հրադադար կբերի՝ առնվազն ևս երկու ամիս պատերազմից առաջ։
«Սա կլինի կարճատև դադար, որից հետո կշարունակվեն ինտենսիվ մարտերը, և մենք ճնշում կգործադրենք հակառակորդի վրա՝ ավելի շատ պատանդներ վերադարձնելու համար։ Առնվազն երկու ամիս մարտեր են սպասվում», - մեջբերում է Haaretz թերթը Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքերը։
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ խմբավորման զինյալ թեւը հաստատել է, որ քառօրյա մարդասիրական զինադադարը կսկսվի ուրբաթ առավոտյան, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կատարի ԱԳՆ-ն։ «Չորս օրվա ընթացքում 50 պատանդներ կազատվեն», - ասել է Իզ-Ադ-Դին ալ-Քասամ բրիգադի ներկայացուցիչը:
Նա նաև հաստատել է Իսրայելից ստացված տեղեկությունը, որ յուրաքանչյուր իսրայելցի պատանդի դիմաց երեք բանտարկյալ ազատ է արձակվելու Իսրայելի բանտերից։