Հետևեք մեզ։

Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկում տեղում է ձյուն. ինչ իրավիճակ է ճանապարհներին

09:32, 24 նոյեմբեր 2023
Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկում տեղում է ձյուն. ինչ իրավիճակ է ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։