Հետևեք մեզ։

Ջերմուկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

10:16, 24 նոյեմբեր 2023
Ջերմուկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: