Հետևեք մեզ։

Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մի մասն արդեն իսկ մուտք է գործում Գազայի հատված

11:11, 24 նոյեմբեր 2023
Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մի մասն արդեն իսկ մուտք է գործում Գազայի հատված

Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մի մասն արդեն իսկ մուտք է գործում Գազայի հատված։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Al Qahera News հեռուստաալիքին։

 

Զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո բեռնատարները սկսել են մուտք գործել Գազայի հատված Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով։

 

Հիշեցնենք, որ այսօր տեղական ժամանակով 07։00-ից Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև քառօրյա հրադադարը, որի ընթացքում կողմերը պետք է փոխանակեն ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ու իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիներին։