Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, շնորհավորելով որդուն՝ Ադամին 16-ամյակի առթիվ, նշել է, որ նա իր առջեւ լուրջ նպատակներ է դրել և վստահորեն շարժվում է առաջ։
«Ադամն իր առջեւ լուրջ նպատակներ է դրել, որոնց նա վստահորեն կհասնի, ամենակարևորն այն է, որ նա ձգտում է արժանի լինել իր սիրելի պապ Ախմաթ-Խաջիի հիշատակին: Մաղթում ենք Ադամին իր բոլոր ծրագրերի հաջող իրականացում, անսահման եռանդ, առողջություն և մեծ հաղթանակներ կյանքում»,- գրել է Կադիրովը իր թելեգրամյան ալիքում։
Նա նշել է նաև, որ Ադամը սկսել է սպորտով զբաղվել փոքր տարիքից, հաջողությամբ տիրապետում է զենքի հմտություններին։
«Այսօր նա զբաղեցնում է Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության վարչության պետի կարևոր պաշտոնը։ Կասկածից վեր է, որ Ադամը բարձր մակարդակով կկատարի իր պաշտոնական լիազորությունները»,- հավելել է նա։