«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առավոտյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելեցի քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին։
Նարեկի տեսակցությունները (և, առհասարակ, կապն արտաքին աշխարհի հետ) արգելված էին: Այդ արգելքը հանված է:
Նարեկը բարևներ էր փոխանցում մեր բոլոր պայքարի ընկերներին: Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել:
Առհասարակ, թվում է, թե մեր քաղբանտարկյալ ընկերներին այցելելիս մենք իրենց պիտի քաջալերենք, բայց ամեն անգամ հակառակն է լինում՝ Մալյանին, Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին այցելելություններից հետո էներգիայով ես լցվում, հասկանում ես, որ մտքով ու ոգով ստրուկները չեն կարող հաղթել պայքարող մարդուն»։