Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։
Ակադեմիական քաղաքում պետք է լինեն բոլոր բուհերը, պետք է լինի մինչև 8 պետական բուհ, որոնք կֆինանսավորվեն պետբյուջեից։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ակադեմիական քաղաքի վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին և միևնույն ժամանակ հիշեցնելով, որ հիմա բուհերը մասամբ են պետությունից ֆինանսավորվում։
«Հայաստանի քաղաքացի հանդիսացող, պատշաճ առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար կրթությունը կլինի անվճար, ուսման վարձ չեն վճարի»,-ասել է Փաշինյանը։