Հետևեք մեզ։

Մարդիկ ասում են՝ «մոռացար՝ ինչեր էիր ասում», չեմ մոռացել, բայց մի բան է լինել հեղափոխության առաջնորդ, մեկ այլ բան՝ լինել վարչապետ․ Փաշինյան

13:52, 24 նոյեմբեր 2023
Մարդիկ ասում են՝ «մոռացար՝ ինչեր էիր ասում», չեմ մոռացել, բայց մի բան է լինել հեղափոխության առաջնորդ, մեկ այլ բան՝ լինել վարչապետ․ Փաշինյան

Որոշ քրգործեր մարդիկ ընկալում են որպես ինդիկատոր և եթե մի շարք մարդիկ ազատության մեջ են, քաղաքացիների մի մասի կարծիքով ՀՀ-ում արդարություն չկա։ Այս մասին ասուլիսի ընթացքում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյանն ընդգծեց՝ 2018-ի հեղափոխությունից հետո այդ մթնոլորտը և հնարավորությունը կար, որ հրապարակում հավաքվածներով գնային և իրագործեին ժողովրդի պատկերացրած արդարադատությունը։

 

«Դա գուցե կլիներ սրտի հովանք, բայց այդ պարագայում այսօր ավելի մեծ պրոբլեմներ կունենայինք, երկրում պետական ինստիտուտների ջախջախված լինելու փաստի առաջ կկանգնեինք։ Երկրում պետք է լինի արդարություն, բայց այն պետք է լինի ինստիտուցիոնալ։ 

 

Իմ անցած ճանապարհն էլ գիտեք, իմ ելույթներն էլ գիտեք, բայց մի բան է, երբ դու ընդդիմադիր քաղաքական գործիչ ես կամ հեղափոխության առաջնորդ, մեկ այլ բան, երբ դու վարչապետ ես։ Երբ վարչապետ չես, կարող ես անել ցանկացած բան, ինչն արգելված չէ օրենքով, երբ վարչապետ ես, կարող ես անել բաներ, որոնց համար լիազորված ես օրենքով։ Մարդիկ կան, ասում են, թե «մոռացար՝ ինչեր էիր ասում»։ Ոչ մի բան չեմ մոռացել»,- ասաց Փաշինյանը։