Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ նույն մեքենայով գնացել են Մինսկի օդանավակայան՝ զրուցելու։
Ինչպես ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իրենք օգտվել են այս հնարավորությունից՝ գործնականում լիարժեք երկկողմ հանդիպում անցկացնելու համար։
Հիշեցնենք, որ հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ՀԱՊԿ գագաթնաժողովին, որն անցկացվել է Մինսկում։