«Հայաքվե» նախաձեռնության կողմից առաջարկված օրինագիծը գաղափարական, իրավական և քաղաքական կարևոր և ամուր հիմք կարող է ստեղծել Արցախի վերադարձի հետագա պայքարի համար։ Այս մասին ԱԺ-ում «Հայաքվեի» հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ըստ Բեգլարյանի՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումներն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսելու վերաբերյալ ազդել են Արցախի կորստի վրա․
«Սա հնարավորություն է տվել Ադրբեջանին խնդիրը ներկայացնել որպես ներքին հարց, ձերբազատվել ՀՀ կողմից պոտենցիալ ռազմաքաղաքականության դիմադրության ռիսկերից, հնարավորություն է տվել միջազգային դերակտարներին խուսափել իրենց պատասխանատվությունից և այն գցել Հայաստանի վրա։ Նվազագույն անելիքը կամուրջները չայրելն է, էլ չասեմ, որ եղած կամուրջներն ամրացնելու և նոր կամուրջներ կառուցելու կարիք կա: «Հայաքվե» նախաձեռնության կողմից առաջարկված այս օրինագիծն, իմ կարծիքով, կարևոր գաղափարական, իրավական և քաղաքական ամուր հիմք կարող է ստեղծել Արցախի վերադարձի հետագա պայքարի համար», - ասաց Բեգլարյանը և հավելել, որ այս օրինագծի ընդունումը հնարավորություն կտա վերադարձնել Արցախը։
Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկել է ՀՀ ՔՕ-ում ավելացնել լրացումների նախագիծ, ըստ որի, քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։