Հետևեք մեզ։

Պարոն Շահրամանյանը եղել է մաքսիմալ անկեղծ․ Անդրանիկ Քոչարյանը՝ հանձնաժողովի նիստում քննարկված հարցերի մասին

15:47, 24 նոյեմբեր 2023
Պարոն Շահրամանյանը եղել է մաքսիմալ անկեղծ․ Անդրանիկ Քոչարյանը՝ հանձնաժողովի նիստում քննարկված հարցերի մասին
Մի շարք իրողություններ բացահայտվեցին․ այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում  Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
 
Նշենք, որ նիստն ընթացել է փակ ձևաչափով։
 
«Ինձ համար բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում որևէ մեկն իրավասու չէր ստանալու։ Ես հիմա հասկացա, թե Արծվիկ Մինասյանը ինչի չէր ցանկանում, որ Արցախի նախագահի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելը դառնա իրողություն»,- ասաց Քոչարյանը։
 
Հարցին, թե Շահրամանյնաը ընդունե՞լ է իր մեղավորությունը տեղի ունեցածում, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Ինչ մեղավորություն, մեղավորությունը մենք չենք որոշում, մենք իրողությունները, երևույթները և դրանց դրսևորումների հետ հարցեր ունենք և ստանում ենք պարզաբանումներ»։
 
Հարցին, թե  Շահրամանյանը բացատրե՞լ է, թե ինչ իրավիճակում է ստանձնել նախագահի լիազորությունները, Քոչարյանն ասաց․ «Այո, ես կարող եմ ասել, որ պարոն Շահրամանյանը եղել է մաքսիմալ անկեղծ, և ով հրավիրված է եղել, եղել է անկեղծ, որով ես ուրախանում եմ»։
Հարցին, թե հնարավո՞ր է զեկույցի որոշ դրվագներով քրեական վարույթ հարուցվի, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Այո, պարոն Շահրամանյանը, ինքն էլ է խնդրում, և դիմել է դատախազին շատ հարցերում իրանակացնել քննություն և դա ճիշտ դիրքորոշում է»։
 
Ըստ Քոչարյանի՝ խոսքը հետպատերազմյան իրադարձությունների մասին է, քանի որ 44-օրյա պատերազմից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապված են 44–օրյա պատերազմի օրերի և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ժամանակահատվածի հետ։