Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է նախկին պատգամավոր, այժմ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԵՇՖ արդեն նախկին նախագահ Մխիթարյան Հայրապետյանը։
«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում։
Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի գործունեության և գրանցած արդյունքների, նվաճումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»,- գրել է Մխիթարյան Հայրապետյանը։