Հետևեք մեզ։

Պատրաստ ենք ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել մեր գերիների հետ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ Նիկոլ Փաշինյան

15:55, 24 նոյեմբեր 2023
Պատրաստ ենք ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել մեր գերիների հետ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ Նիկոլ Փաշինյան

Բաքվում գտնվող գերիների հարցը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այս մասին ասուլիսի ընթացքում պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին առ այն, թե ինչ է արվում Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ, ասաց Փաշինյանը։

 

«Մեծ հաշվով պետք է ափսոսանք հայտնեմ, որ այդ մաքուր հումանիտար հարցը օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնում ճկունություն ցուցաբերելու այդ հարցում և Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի մեր գերիները վերադառնան։ Բանակցությունները մի ճանապարհն են։ Ընդ որում, մենք պատրաստակամություն ենք հայտնել ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել մեր գերիների հետ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Մենք շարունակում  ենք աշխատանքը։ 


Երկրորդ ուղղությունը իրավական մոտեցումն է, տեղյակ եք, որ ՄԻԵԴ ենք դիմել, հնարավոր այլ իրավական ատյաններ։ Ակնհայտորեն այդ աշխատանքը բավարար համարվել չի կարող, քանի դեռ մեր գերեվարված եղբայրները չեն վերադարձվել։ Ես անձամբ դժգոհ եմ, որ մենք արդյունքներ չենք արձանագրում»,- ասաց Փաշինյանը։

 

Փաշինյանը ներողություն խնդրեց գերիներից և նրանց ընտանիքներից, որ մինչ այս պահը նրանք չեն վերադարձվել։