Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, նշեց, որ բռնի տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ այսօրվա դրությամբ իրատեսական չի համարում։
«Էթնիկ զտման քաղաքականությունն ու միջավարը չեն փոխվել, հետևաբար, եթե մարդկանց վերադարձն այս պայմաններում իրատեսական լիներ, նրանք այնտեղից չէին հեռանա», - ասաց Փաշինյանը և հավելեց, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները չարտագաղթեն, մնան Հայաստանում։
Փաշինյանը հույս հայտնեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կդիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, որպեսզի լիարժեքորեն ներգրավվեն հայաստանյան կյանքին այն պարագայում, եթե ԼՂ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն չունենան։