Հետևեք մեզ։

Եթե չենք կարողանում անհրաժեշտ սպառազինությունը ստանալ ՀԱՊԿ-ից, մյուս կողմից ստանալու համար էլ ՀԱՊԿ անդամ լինելը արգելք է, ապա պետք է մեր շահերից բխող որոշումներ կայացնենք․ Փաշինյան

17:06, 24 նոյեմբեր 2023
Եթե չենք կարողանում անհրաժեշտ սպառազինությունը ստանալ ՀԱՊԿ-ից, մյուս կողմից ստանալու համար էլ ՀԱՊԿ անդամ լինելը արգելք է, ապա պետք է մեր շահերից բխող որոշումներ կայացնենք․ Փաշինյան

Մենք պետք է մեր շահերից ելնող որոշումներ կայացնենք ։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։

 

«Ուզում եմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ճիշտ հասկանան․ եթե մենք չենք կարողանում մեզ անհրաժեշտ սպառազինությունը և քաղաքական աջակցությունը ստանալ, և մյուս կողմից աջակցություն ստանալու համար ՀԱՊԿ անդամ լինելն արգելք է, ապա պետք է մեր շահերից ելնող որոշումներ կայացնենք։ Մենք չենք կարող սխալվել»,-ասել է Փաշինյանը։

 

Փաշինյանը նշել է, որ եթե իրենք ունեցել են քաղաքական կամք ՀԱՊԿ-ի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ անելու, ունեն նաև քաղաքական կամք՝ ՀՀ շահերից բխող որոշում կայացնելու։

 

«ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դադարեցնելու որոշում չենք կայացնում, մենք կողմնորոշվելու ենք ՀՀ-ի պետական շահերից ելնելով։ Եվ եթե այս պահին որևէ որոշում ենք կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է։ Մենք ուզում ենք մինչև վերջին հնարավորությունն ամեն ինչ անել ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար, և եթե այս ճանապարհին մենք սպառված համարենք ամբողջ պոտենցիալը, նաև դա կա՝ մեր հանրությունը հարցնելու է ավելի ուժեղ՝ ինչո՞ւ եք մնացել մի կազմակերպությունում, որին անդամակցությունը ոչինչ չի տալիս»,-ասաց նա։