Հետևեք մեզ։

Ես երկու տասնամյակ առաջ եմ ասել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ, իսկ ոմանք Աղդամում նկարվում էին, և ասում՝ Աղդամն իրենց հայրենիքն է, իբր խայթում էին ինձ, չհասկանալով, որ հիմարություն են խոսում․ Սերժ Սարգսյան

19:34, 24 նոյեմբեր 2023
Ես երկու տասնամյակ առաջ եմ ասել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ, իսկ ոմանք Աղդամում նկարվում էին, և ասում՝ Աղդամն իրենց հայրենիքն է, իբր  խայթում էին ինձ, չհասկանալով, որ հիմարություն են խոսում․ Սերժ Սարգսյան

Իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհրաժեշտություն է, ինչպես նաև տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը, և ես տասնյակ տարիներ այդ կարծիքին եմ եղել, այդ կարծիքին ոչ այսօր, ոչ երեկ եմ եկել։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Երևի բոլորդ հիշում եք, որ ես սկսած 90-ականների նույնիսկ կեսերից խոսում էի փոխզիջումների, խնդիրը բանակցություններով լուծելու մասին։ Ես երկու տասնամյակ առաջ ԱԺ ամբիոնից եմ հայտարարել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ, իսկ որոշ ժամանակ առաջ մարդիկ, ովքեր իրենց համարում են հայրենասեր, երկրի մասին մտածող, Աղդամում նկարվում էին, և ասում ՝ Աղդամն իմ հայրենիքն է, իրենց կարծիքով՝ խայթում էին ինձ, չհասկանալով, որ հիմարություն են խոսում և վերջն այ այսպիսին է լինելու»,-ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրին, ապա Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը  չգիտի, թե ինչ տեսք ունի այդ պայմանագիրը, որը պատրասվում է կնքել ՀՀ կառավարիչը, այլ երկրների մամուլից, արտահսոքերից է որոշակի եզրակացություններ անում.«Եվ տեսնում ենք, որ ամեն անգամ գնում ենք զիջումների, դա ոնց կարելի է կոչել խաղաղության պայմանագիր։ Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա դա ճիշտ կլինի կոչել՝ պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ դա նույն կապիտուլյացիան է»։