Սյունիքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը․
«Վթարի հանգամանքները պարզելուն ուղղված քննչական և վարութային գործողություններ են իրականացվում։ Լուրջ վնասվածք զինծառայողները չեն ստացել»,-հայտնում են ՔԿ-ից։