Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը:
Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ին Մինսկում անցկացված նիստերում հարցերի քննարկման ընթացքի և ընդունված որոշումների մասին։
Հիշեցնենք, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ևս ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ։