Հետևեք մեզ։

Հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի տներից մեկում (լուսանկարներ)

21:24, 24 նոյեմբեր 2023
Հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի տներից մեկում (լուսանկարներ)
Նոյեմբերի 24-ին, ժամը 17։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի տներից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։24-ին, մարվել՝ 19։01-ին։