ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՌԴ քաղաքացի 36-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին, «Օրբելի» հյուրանոցային համալիրի դիմաց կայանված, իր կողմից շահագործվող Mazda CX 5 մակնիշի ավտոմեքենայի տարբերանշանը գողացել են, որն իր մեջ ներառում է դիստրոնիկ համակարգ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:Տեղում Արթուր Գ.-ն ոստիկաններին, ապա ժամանած Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Ռուսաստանի Դաշնության դատախազի օգնական: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: