Դուբլինում տղամարդը դանակով հարձակվել է երեխաների և նրանց ուղեկցող կնոջ վրա, երկուսի վիճակը ծանր է։
Մայրաքաղաքում անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, թե երեք երեխայի և մոր վրա հարձակվողը Ալժիրի քաղաքացի է։
Irish Independent-ը հայտնում է, որ ցուցարարները ագրեսիվ վարքագիծ են դրսևորել և սկսել հարձակվել ուժայինների վրա՝ տարատեսակ ճայտրուկներ են արձագել դեպի ոստիկանական շղթաները, հրկիզել են մի քանի մեքենաներ, քաղաքային ավտոբուսներ։ Իռլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում երթևեկությունն արգելափակվել է.
Բացի այդ, ցուցարարները ավերել են մի քանի խանութներ, ինչպես նաև հյուրանոցի շենքը: Նրանք վանկարկել են կարգախոսներ ընդդեմ ներգաղթյալների՝ կասկածելով, որ հանցագործությունը կարող է կատարած լինել օտարերկրյա քաղաքացի։
Ըստ Irish Independent թերթի՝ իշխանությունները զինվորականներին ուղարկել են անկարգությունների վայր, սակայն ավելի ուշ Իռլանդիայի պաշտպանության ուժերը հայտնել են, որ իրենք ներգրավված չեն հանրահավաքը ճնշելու գործում:
Շուրջ 400 ոստիկան շարունակում է պարեկությունը, սակայն իրավիճակը կայունացել է։ Անկարգությունների հետևանքով տուժածներ չկան, սակայն նյութական վնաս է հասցվել մի շարք շենքերի, ոստիկանական մեքենաների ևքաղաքային տրանսպորտին։