Հետևեք մեզ։

Ինչո՞ւ էր կառավարության նիստի ժամանակ անջատվել հոսանքը. «Փաստ»

11:15, 25 նոյեմբեր 2023
Ինչո՞ւ էր կառավարության նիստի ժամանակ անջատվել հոսանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը առիթ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր զայրույթն արտահայտի: Նա մասնավորաբար նշել էր, թե «Հայաստանում հոսանքի հետ կապված խնդիր կա», նաև հավելել, որ իր աշխատասենյակում «լույսերն անընդհատ թարթում են»:

 

Հոսանքազրկման հետ կապված կապ հաստատեցինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ՝ հասկանալու անջատման պատճառը: «Անջատումը պայմանավորված էր ոչ թե մեր, այլ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում առաջացած համակարգային խնդրով, որի հետևանքով հոսանքազրկվել էին մեր հանրապետության բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ կառավարության շենքը»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։