Հետևեք մեզ։

Կոռուպցիոն համակարգը շատ արդյունավետ կառավարման համակարգ է՝ այն առումով, թե ինչ նպատակի է ծառայում․ ՀՀ նախագահ

11:38, 25 նոյեմբեր 2023
Կոռուպցիոն համակարգը շատ արդյունավետ կառավարման համակարգ է՝ այն առումով, թե ինչ նպատակի է ծառայում․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստանի մարտահրավերները. Կառավարման արդյունավետություն» խորագրով դասախոսություն է կարդացել Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի մասնակիցների համար:

 

Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է հայաստանյան պետական կառավարման համակարգի ձևավորման դրվագներին, առանձնացրել նախկին և ներկա մարտահրավերներն ու անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:

 

Դասախոսության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է դասընթացի մասնակիցների հարցերին:

 

«Ինչքան էլ մեր պետության մեջ կառավարությունը ճիշտ իրականացվում, 32 տարվա մեջ ամենամեծ խնդիրը, որ չլուծեցինք, պետական կառավարման խնդիրն է։ Սա խնդիր է, որ մեր առջև է նաև հիմա։ Սրա ավելի կոնկրետ պատասխանը՝ խոսքը գնում է պետական ինստիտուտների մասին»,- ասել է նախագահը։

 

Խաչատուրյանն անդրադարձել է նաև, ինչպես ինքն է նշում, կոռուպցիոն և ժողովրդավարական ինստիտուտներին․ «Կոռուպցիոն համակարգը շատ արդյունավետ կառավարման համակարգ է՝ այն առումով, թե ինչ նպատակի համար է ծառայում։ Այդ խմբի համար ինքը շատ արդյունավետ է»։

 

Նա նշել է, որ ՀՀ-ն այնքան հարուստ չէ, որ կոռուպցիոն համակարգ լինի․ «Ինչ-որ ժամանակի պետք է ամեն ինչ կանգներ և այդպես էլ եղավ։ Տնտեսությունը հասկացրեց, որ հարկավոր են լրջագույն բարեփոխումներ»։