Հետևեք մեզ։

Դեմ եմ, որպեսզի ՀՀ-ում գործեն Արցախի պետական մարմինները, դա հակոտնյա է մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Աղազարյան

13:59, 25 նոյեմբեր 2023
Դեմ եմ, որպեսզի ՀՀ-ում գործեն Արցախի պետական մարմինները, դա հակոտնյա է մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Աղազարյան

 

Բացարձակապես դեմ եմ, որպեսզի ՀՀ-ում գործեն Արցախի պետական մարմինները, լինի վտարանդի կառավարություն, դա հակոտնյա է մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին 24 TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

 

«Այսինքն՝ դու անկեղծ չես քո նկրտումների մեջ, որ ասում ես՝ մենք խաղաղության օրակարգ ենք առաջ տանում։ Խաղաղության օրակարգ ես առաջ տանում, Արցախի Ազգային ժողով, Կառավարություն ես պահպանում, որ վաղը հարձակվես Ադրբեջանի վրա ու սեպ խրես հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության մե՞ջ․ դա չեղավ խաղաղություն», - ասել է Աղազարյանը։