Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք երկկողմ այցելությունների խթանման հարցը, այդ թվում՝ վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կլաստերների զարգացման և զբոսաշրջային կրթության տրամադրման հարցերը։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ավելի ուշ նա նշել է, որ Իտալիայում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում Հունաստանի Հանրապետության Զբոսաշրջության նախարարության զբոսաշրջային քաղաքականության և զարգացման գծով գլխավոր քարտուղար Միրոն Ֆլորիսի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունները զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում։