Ֆրանսիայում Պուշկինի հազվագյուտ հրատարակությունները գողանալու համար Վրաստանի երեք քաղաքացիներ են ձերբակալվել
Journal du Dimanche-ը հայտնում է, որ ռուս բանաստեղծի ստեղծագործությունները վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում։ Ըստ քննիչների՝ կասկածյալները խոշոր հանցավոր խմբի անդամ են, որոնք գողանում է ռուս դասականների հազվագյուտ հրատարակությունները ողջ Եվրոպայում։ Նրանք Պուշկինի գրքերի առաջին գողությունը կատարել եբ Լիոնի գրադարաններից մեկում. վերցրեցին գրքերը որպես ընթերցող, փոխարենը վերադարձրել են կեղծիք նմուշներ:
Քննիչները պարզում են գողությունների պատճառները։ Ըստ թերթի՝ խոսքը կա՛մ կոլեկցիոներների համար սև շուկայում հրապարակումների վերավաճառքի, կա՛մ Եվրոպայում գտնվող ռուսական մշակութային ժառանգության մի մասի Ռուսաստան վերադարձնելու մասին է։