Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման տարածքում ռուս խաղաղապահի օրվան նվիրված բացվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին զոհված ռուս խաղաղապահների հիշատակին նվիրված հուշարձան:
Լեռնային Ղարաբաղի Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենան գնդակոծության էր ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները մահացել էին։