Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Աձվի գյուղի մոտ օկուպացված տարածքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու։ Գրում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Ինչպես նշվում է Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, դեպքի մասին տեղեկություն ստանալուն պես Պետական անվտանգության ծառայությունը ակտիվացրել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։
«Ապօրինի կալանավորման ևս մեկ փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահներին և միջազգային գործընկերներին։
Ակտիվացվել են ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու բոլոր մեխանիզմները։ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր ապակառուցողական գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը»,- ասված է Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ»,-հայտնում է լրատվամիջոցը։