Քաթարում բանակցություններին մոտ կանգնած պաղեստինյան բարձրաստիճան աղբյուրը BBC-ին հայտնել է, որ վեճը, որը խոչընդոտել է իսրայելցի պատանդներին համաձայնեցված ժամկետում ազատ արձակել, լուծվել է։
Աղբյուրի համաձայն՝ պատանդները, որոնցից 13-ը ազատ կարձակվեն (այս հաշվով կողմերի հայտարարություններում նույնպես հակասություններ կային), երեկոյան կհանձնվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, որոնք նրանց կտեղափոխեն Իսրայելի տարածք:
Քաթարը, որը միջնորդում է բանակցությունները, րոպեներ առաջ նաև հայտնել է, որ պատանդների այս խմբի ազատ արձակման խոչընդոտները վերացվել են, և դա տեղի կունենա «այսօր երեկոյան»։