Hayastan.news-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի դուստրն աշխատանքի է անցել Ներքին գործերի նախարարությունում։
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը Արմեն Բեգոյանի դստերը՝ Գոհար Բեգոյանին նշանակել է իրեն օգնական։ Բեգոյանի 25-ամյա աղջիկը պետական ապարատում աշխատելու փորձ չունի։ Թե որն է կոնկրետ պարտականությունը, հայտնի չէ, բայց Գոհար Բեգոյանին հրահանգել են ակտիվանալ սոցիալական ցանցերում։