Տասնյակ հազարավոր պաղեստինամետ ցուցարարներ կրկին դուրս են եկել Լոնդոնի կենտրոնական փողոցներ։ Նրանք երթով շարժվել են հայտն կառավարական գլխավոր շենքերը՝ պահանջելով մշտական հրադադար հաստատել հակամարտությունում։
Նրանցից շատերը փաթաթվել են պաղեստինյան դրոշներով և վանկարկել «Ազատ Պաղեստին»։
Ցույցի երթուղու երկայնքով տեղակայված են եղել մեծ թվով ոստիկաններ, որոնցից ոմանք թռուցիկներ էին բաժանում՝ զգուշացնելով, որ չեն հանդուրժի աջակցությունը ՀԱՄԱՍ-ին կամ ատելությունը որևէ կրոնի նկատմամբ։
Լոնդոնի ոստիկանությունը հայտնում է, որ երկու մարդ ձերբակալվել է արգելված կազմակերպությանը աջակցելու համար, իսկ չորս հոգի ձերբակալվել են ռասայական ատելություն հրահրելու կասկածանքով: