Հետևեք մեզ։

«Լեդի Հակոբի» եղբորորդին, որն անցնում էր թմրանյութերի գործով, կալանավորվել է․ shamshyan.com

15:36, 27 մարտ 2023
«Լեդի Հակոբի» եղբորորդին, որն անցնում էր թմրանյութերի գործով, կալանավորվել է․ shamshyan.com
 
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում մի քանի դռնփակ դատական նիստեր են տեղի ունեցել, որոնք անցկացրել են մի քանի դատավորներ, որոնց ժամանակ էլ դատավորները բավարարել են Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների միջնորդությունները և որպես խափանման միջոց բոլոր դատարան բերված կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանքը։

Դատավորները անցկացրել  են դռնփակ դատական նիստեր, ապա խորհրդակցական սենյակից վերադառնալով, հայտնել են իրենց կողմից ընդունված որոշումները։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատարան էին բերվել օրերս ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների, Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների և ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից վնասազերծված անձինք, որոնց մեջ է եղել հանրությանը հայտնի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականվամբ՝ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Երևանի բնակիչ 43 ամյա Վարդան Հակոբյանը։

Դատարանը կալանավորել է 36-ամյա Արծրուն Ստեփանյանին, 44-ամյա Գևորգ Սարգսյանին, 32-ամյա Սերյոժա Թովմասյանին, 42-ամյա Վիգեն Առաքելյանին, 36-ամյա Իգիթ Հակոբյանին, 43-ամյա Վահան Ղազարյանին, 30-ամյա Արմեն Գալստյանին և 43-ամյա Վահրամ Տոնոյանին։